Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Արցախից «դուրս են բերվում» հայկական պետականության իրավունքները, խաղաղապահների դուրսբերման խնդիրը Անկարայի ու Բաքվի համար կդառնա ժամանակի հարց. «Ժամանակ»

Հունվար 15,2021 10:25

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հաղթանակի էյֆորիայից հետո կանգնում են նոր իրավիճակի արդեն առարկայական խնդիրների առաջ, դնելով իրենց հերթին նոր խնդիրներ՝ ռուս խաղաղապահների առաքելության չեղարկում: Սա, իհարկե, հեշտ իրականանալիք գործ չէ, բայց որպես սկիզբ, ըստ ամենայնի, դրվում է Հայաստանի ներգրավվածությունը չեղարկելու նպատակը: Այդ հանգամանքի առաջին, այսպես ասած, ահազանգը Հայաստանի արտգործնախարարի Արցախ այցին Ալիևի մակարդակով անդրադառնալն ու սպառնալն էր: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ներգրավվածությունը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն, որովհետև մեն-մենակ մնալով Անկարա-Բաքու տանդեմի դեմ այդ հարցում, Մոսկվան չի ունենալու դիմադրունակության կենսունակ հնարավորություն: Եթե Արցախից, այսպես ասած, դուրս են բերվում հայկական պետականության իրավունքները, իրավա-քաղաքական կարգավիճակը, ապա Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերման խնդիրը Անկարա-Բաքու տանդեմի համար կդառնա ժամանակի հարց: Ըստ այդմ, Հայաստանի պետական գերատեսչությունների և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տարբեր սեգմենտների միջև պարբերական պաշտոնական շփումները ունեն ոչ միայն գերատեսչական-աշխատանքային, այլ նաև քաղաքական, ռազմա-քաղաքական էական նշանակություն:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031