Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռավար ուսուցումը վատ ազդեցություն է ունեցել. բացթողումները լրացնելու խնդիր կա. «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2021 10:05

Խոսեցինք քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի քանի դպրոցների տնօրենների հետ՝ տեղեկանալու իրենց դպրոցներում առկա խնդիրներին:

Երևանի  N201 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը նշեց, որ իրենց դպրոցում կորոնավիրուսով վարակվածներ չկան, ունեն հատուկենտ բացակայողներ: Ինչ վերաբերում է հեռավար կրթության ժամանակ եղած բացթողումներին, տնօրենը անկեղծ պատասխանեց, որ հեռավարը  որակյալ կրթություն չի ապահովում, լիարժեք արդյունք չի տալիս: Մինչեւ ծնողը երեխայի կողքին չի նստում, երեխան չի ցանկանում կամ չի կարողանում մասնակցել դասերին, նրանք չեն կարողանում կենտրոնանալ: Տնօրենը համոզված է, որ առկա ուսուցումը, որին վերադարձել են, հնարավորություն կտա լուծել բոլոր բացթողումները՝ կապված նաեւ ծրագրի կատարողականի հետ:

Երևանի N80 հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանն էլ ասաց, որ իրենք եւս բացակայությունների մեծ թիվ չունեն, ունեն կորոնավիրուսով վարակված մեկ աշակերտ, ով վարակվել էր արձակուրդից առաջ եւ հիմա դասի չի հաճախում. «Հեռավար ուսուցումը վատ ազդեցություն է ունեցել. դա երեւում է նաեւ աշակերտների գրավորների արդյունքներից. գնահատականները ցածր են, բացթողումները լրացնելու խնդիրներ կան. հեռավարի ժամանակ անցած դասերը նորից բացատրելու կամ կրկնելու անհրաժեշտություն է  առաջանում»,-նշեց նա:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031