Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծածավալ գործ ունենք անելու». ՀԱԷԿ-ը կաշխատի ավելի ուժեղ տեմպով. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 15,2021 09:46

«Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով։

Ինչեւէ, «ՀՀ»-ն երեկ դիմեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանին՝ հասկանալու՝ արդյոք պատերազմից հետո քաղաքական առումով ինչ-որ բան փոխվե՞լ է ատոմակայանի հետագա աշխատանքի հետ կապված։ Քաղաքական ենք ասում, քանզի տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Մովսես Վարդանյանը շեշտեց․ «Ոչինչ չի փոխվել, սկսել ենք ավելի ինտենսիվ աշխատել։ Պատերազմից հետո՝ դեկտեմբերին, գլխավոր տնօրենի հետ եղել ենք Մոսկվայում, հանդիպել նաեւ «Ռոսատոմի» ներկայացուցիչներին։ Այս եւ հաջորդ տարիների միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրն արդեն կա։ Ատոմակայանը շարունակելու է բնականոն գործունեությունը ավելի ուժեղ տեմպով։ Մեծածավալ գործ ունենք անելու։ ԱԷԿ-ի գործունեության անհրաժեշտությունը հիմա ավելի ակնառու է։ Մենք պահեստամասերի եւ միջուկային վառելիքի պաշար ենք ապահովելու»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031