Նոյեմբերյանի կամավորական ջոկատը, որը կազմված էր 9 հոգուց, Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է պարգեւների՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի պաշտպանության և մղած մարտական հաջող գործողությունների համար։
Ջոկատի 8 անդամները պարգեւատրվել են «Մարտական ծառայություն», իսկ հրամանատար Յուրա Հարությունյանը՝ «Արիության» մեդալներով: Տղաները խրախուսվել են նաև դրամական պարգևով՝ յուրաքանչյուրը՝ 200-հազար դրամով։ Ամբողջ այդ գումարը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամ, նվիրաբերել են բանակին: «Մենք չէինք գնացել փողով հայրենիքը պաշտպանելու»,- ասում է հրամանատարը:
«90-ական թվականներին մենք չորս ընկերներով ստեղծեցինք Նոյեմբերյանի կամավորական ջոկատը։ 20-22 տարեկան էինք: Դրանից հետո մեզ միացան ուրիշ տղերք Բագրատաշենից, Կոթիից և այլն: էդպես վեր կացանք ու գնացինք»,- պատմելով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ջոկատի կազմավորման մասին՝ կարճ ու կտրուկ սկսում և ավարտում է ջոկատի հրամանատարը, ապա հավելում, որ այդ տարիներին ոչ միայն Արցախի համար մղվող մարտերին են մասնակցել, այլ նաև Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի՝ Տավուշի սահմանների պաշտպանությանը:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում