Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող է դառնալ «Սերժ Սարգսյան»

Հունվար 15,2021 10:00

Երկու տարի առաջ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի վերարտադրել իր իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես որ դա անում էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:

Բայց ժամանակները փոխվում են. երկու տարի առաջ նույնիսկ ամենասարսափելի երազում չէի կարող տեսնել, որ մենք կկորցնենք Արցախի 70 տոկոսը, կունենանք հազարավոր զոհեր եւ փախստականներ: Եվ քանի որ այսքանից հետո Փաշինյանն իրեն այդ ամենի համար մեղավոր չի համարում, հրաժարական չի տալիս եւ չի հեռանում քաղաքականությունից, դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություն պահելը նրա համար ամենասկզբունքային խնդիրն է:

Եկեք հակիրճ հիշեցնենք, թե երբ է հնարավոր իշխանության վերարտադրությունը.

1/ կիրառվում է վարչական ռեսուրսը,

2/ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական ծառայությունը, դատախազությունը պետության առաջին դեմքի գրպանում են եւ ենթարկվում են նրա քաղաքական հրահանգներին (վերջերս վարչապետն իր դժգոհությունն է հայտնել, որ դատարանները նրա գրպանում չեն, բայց դա մոտակա ամիսներին «կշտկվի»),

3/ օլիգարխիան իր միջոցներով ծառայում է իշխանությանը,

4/ խորհրդարանական մեծամասնությունն՝ ուղեղն անջատած, կատարում է պետության ղեկավարի քմահաճույքները, «իմքայլական» պատգամավորների սրընթաց «շմայսացումը» կարելի է դիտարկել որպես դրա ուղեկցող էֆեկտ: Այդ ամենը կար «Սերժի վախտ» եւ կա հիմա՝ ինչ էլ ասեն իշխանության քարոզիչները:

Այդ ամենն ինձ թույլ է տալիս կարծելու, որ եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում եւ այդ պայմաններում անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա ներկայիս վարչապետը քաղաքական իմաստով կդառնա «Սերժ Սարգսյան» կամ «Ռոբերտ Քոչարյան»: Այս՝ անիմաստ եւ զուտ ձեւական ընտրությունների դեպքում, իհարկե, կգտնվեն գրպանային «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց առաջնորդները չեն դիմանա գայթակղությանը՝ ունենալու խորհրդարանում 10 կամ 20 պատգամավոր եւ հանդես գալ այդ ներկայացման մեջ ստատիստի դերում՝ «Իմ քայլի» «կայուն մեծամասնության» պայմաններում:

Հայաստանում իշխանությունը երբեք ընտրությունների միջոցով չի փոխվել: 1998 թվականին կազմակերպվեց պալատական հեղաշրջում, եւ դրան հաջորդած ընտրությունները պարզապես ամրագրեցին արդեն դե ֆակտո տեղի ունեցած իշխանափոխությունը: 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ նույն թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները զուտ տեխնիկական միջոցառում էր, որն ամրագրեց արդեն իսկ իշխանության եկած Փաշինյանի իշխանությունը: Այս փորձից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ ներկայիս վարչապետը իշխանությունից կհեռանա երկու դեպքում.

1/ ուժայինները նրան կդավաճանեն եւ իշխանության կգան հեղաշրջման միջոցով,

2/ ֆեյսբուքում, իսկ այնուհետեւ փողոցում կհայտնվի Նիկոլ- 2-ը, որը ատելություն կբորբոքի Նիկոլ-1-ի հանդեպ, փողոցում կհայտնվեն հարյուր հազարավոր մարդիկ՝ այնպես որ Նիկոլ-1-ը ստիպված կլինի հրաժարական տալ:

Այդ երկու սցենարներն ինձ համար պակաս ընդունելի են, քան ներկայիս status quo-ի պահպանումը, որովհետեւ

ա/ ապակայունացնելու են առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը,

բ/ սկզբունքորեն ոչ մի բան չեն փոխելու պետական ինստիտուտների առումով, ինչպես ոչինչ չփոխեց Սերժ Սարգսյանին Փաշինյանով փոխարինելը:

Այնպես որ, եթե Փաշինյանն է անցկացնելու արտահերթ ընտրությունները, ավելի լավ կլինի, որ դրանք ընդհանրապես չլինեն՝ պետք չէ մարդկանց իզուր տեղը գրգռել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Իրավացիորեն պնդում եք, որ երկու տարի առաջ նույնիսկ ամենասարսափելի երազում չէի կարող տեսնել, որ մենք կկորցնենք Արցախի 70 տոկոսը, կունենանք հազարավոր զոհեր եւ փախստականներ: Բայց հետո մոռանում եք այս տրամաբանությունը: Եթե այսօր դուք չեն տեսնում իսկապես փակ, գաղտնի ընտրության հետանկար, դա չի նշանակում, որ նման բան չի լինի: Ասում են եթե մի ան շատ ես ուզում՝ անպայման լինում է: Չեք տեսնում՝ Աստված ձեր հետ, գոնե երազեք, կամ թողեք մարդիկ երազեն: Այնպես իմպերատիվ տոնով եք գրում. կամ ուժայինները կդավաճանեն կամ նիկոլ-2, ասես ապագայից եք եկել ու ամեն ինչ գիտեք:
    Ես հավատում եմ, որ հայ մոր արգանդը չի չորացել ու գալու է արդար ընտրություն կազմակերպելու ունակ մեկը:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Նիկոլ 1-ի հետևից գնացողները սոված չէին. դա, ճիշտ է, ատելությամբ առաջնորդվող, զգացողությունն ու տրամաբանությունը բթաց(ր)ած, բայց նաև արդարության կարոտ ու հիմնականում կիրթ զանգված էր: Ինչու՞ եք բացառում 3-րդ տարբերակը՝ սովածների խռովությունը: Որովհետև դրա մասին ասել է Գագիկ Ծառուկյա՞նը: Վախենամ, դա այնքան էլ անիրատեսական ու հեռու չէ: Խմբագրականի առաջին կեսում արած Ձեր վերլուծությունն ավելի շուտ դրան էլ հանգեցնում է: Տեսեք, թե պաշտոնափոխություններն ինչի հիման վրա են արվում: Միմիայն անձնական նվիրվածության: Առանց
    այն էլ անկար կառավարությունը՝ ներառյալ բոլոր ուժայինները, լցվում է հլուհնազանդ
    միջակություններով:
    Ինչու՞ եք բացառում արտաքին միջամտությամբ իշխանափոխությունը, երբ որ լիուլի օգտագործած գործակալների այս թիմը որոշվի փոխել նորով:
    Այսպես, թե այնպես՝ չեմ կարծում, որ status quo-ն հնարավոր լինի: Երևի թե անդառնալիության կետն արդեն անցել ենք:
    Լավատես, ի՞նչ կասեք:

  3. Լավատես says:

    Կան չէ՞ ամուսնական աֆերիստներ, որոնք միայնակ կանանց հոգեբանությունն ու թուլությունները լավ ուսումնասիրել են, նվերներ ու սիրային խոստովանություններ են շռայլել նորմալ վերաբերմունքին կարոտ այդ կանանց եւ այս բոլորը մի նպատակի համար՝ այդ միամիտ կանանց հարստությունն ու բնակարանը յուրացնելու ու դեռ մի բան էլ նրանց պարտքի տակ են գցում:

    Քանի որ մենք նորմալ ԱԱԾ չենք ունեցել, որը ժողովրդին բացատրեր, որ դրանք քաղաքական աֆերիստներն են, բայց ժողովուրդը կարոտ էր նորմալ ժողովրդասեր քաղաքական ու պետական մարդկանց, որոնք օրնիբուն սեր էին բացատրվում ժողովրդին:
    Հետաքրքիր է, այն երդումը, որ տվել են նախագահական նստավայրում, որեւէ իրավաբանական ուժ ունի՞ այդ երդման խախտման դեպքում, թե դա էլ էր աֆերիստական գործընթացի մաս կազմում: Հիշեցնեմ.

    «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/05/21/958487/?s=

    © 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Լավատես says:

      Էս վերը գրվածը ընդամենը էմոցիաներ են՝ գոլորշին բաց թողնել է պետք մեկ մեկ, մեջը բան չկա, եթե լուծում չի պարունակում:)
      Սկզբից խնդրի լուծման մեթոդոլոգիան մի բառով՝ նույնիսկ հանցագործ մարդը մեղավոր չի, մեղավոր են պայմաններ ստեղծողները, որոնց մեջ հայտնվել է մարդը, որը հակում ունի հանցագործության: Պայմաններ ստեղծողները կոչվում են սուբյեկտներ, իսկ պայմաններին ենթարկվողները՝ օբյեկտներ: Օրինակ սպորտային խաղ կա՝ կյոռլինգ կամ քըրլինգ, երբ ՝հավաքարար՝ սուբյեկտները պայմաններ են ստեղծում պայմաններին ենթարկվող օբյեկտ կլոր քարին եւ անուղղակի ազդում քարի հետագծի վրա եւ քարը հասցնում իրենց ուզած կետին: Իրեն հարգող սուբյեկտը երբեք ուղղակի չի ազդի օբյեկտի վրա.. Մեզ փաստի առաջ կանգնեցրին, այսինքն՝ ինչ որ ուժեր մեզ դիտարկեցին որպես օբյեկտ, մեզ պարտադրեցին պայմաններ եւ փորձում են ուղղորդել ինչ որ իրենց նպատակի կետին: Սա օտար հատուկ ծառայությունների խաղերն են եւ միայն նրանց մակարդակով մենք կարող ենք խաղալ նրանց հետ, բայց քանի որ մեր ԱԱԾն ոտով գլխով պարտված սովետական կգբ ի փշրանքներն են, կարող է հիմարություն ասեմ, բայց մենք բոլոր նախկին հանրապետությունների ու սոցճամբարի պետությունների երբեմնի հզորագույն կառույցից մնացած մասնագետ մարդասիրական ու պետականամետ փշրանքները պետք է հավաքագրենք ու պաշտպանենք մեր ազգերն ու ազգային պետությունները, որովհետեւ գլոբալ տենդենցը գնում է ազգային պետությունների ու ազգերի ոչնչացման ուղղությամբ, մնալու են ընդամենը մի քանի ՝ընտրյալ՝ ազգ: Կարճ ասած, մեր խնդիրն իսկապես բարդ է եւ նոր, նախկինում նման խնդիրներ ազգերն ու պետությունները չեն լուծել:

      • Լավատես says:

        Այս տարվա քաղաքական եղանակի հոռետեսություն’ երկրագնդի վրա սպասվում են հզոր քաղաքական փոթորիկներ, թայֆուն ցունամիներ ու տոռնադոներ, երկրի երեսին մնալու են միայն այն ծառերն ու ազգերը, որոնք հզոր խորը բնական ազգային արմատներ ունեն մի կողմից եւ հզոր բնական ազգային ողնաշար միաբանություն մյուս կողմից, մնացած ծառերն ու ազգերը, որոնք թույլ արմատներ ու միաբանություն ունեն, նրանց փոթորիկները սրբելու տանելու են: Հայրենիքը լինելու է փոթորիկների ճակատի կիզակետում եւ հզոր թիկունքի կարիք ունի, այդ հզոր թիկունքը կլինի Սփյուռքից ու Հայրենիքից զորագրված մասնագետներից կազմված ցանցային պետություն արքայությունը, որը հիմնված պետք է լինի հստակ բնական ու ազգային սկզբունքների վրա: Մենք արդեն այսօր պետք է աշխատենք նաեւ բոլոր հարեւան ու հեռավոր ազգերի ու ժողովուրդների հետ, ովքեր մեր սկզբունքներն են կիսում ու միասնական ուժերով դիմագրավում քաղաքական արհավիրքը: Միաբանության ու մասնագիտական Կառավարություն ստեղծելու առաջին քայլերն արդեն այդ ուղղությամբ կատարվում են, համացանցում հայտնաբերեցի armenia2021.com կայքը, ժամանակ քիչ է, պետք է արագ մասնագիտական լիգաներ ստեղծել ու գործել:

  4. Ruben says:

    Գալու է Լեւոն Նիկոլայեվիչը, հետո՝ Նիկոլայ Վլադիմիրովիչը, հետո՝ Սերժ Ռոբերտովիչը, հետո՝ «Здесь покоится благородный и превосходный Принц Леон де Лузиньян Пятый, латинский король королевства Армении, который скончался в Париже в 29-й день ноября благословенного года 1393. Молитесь за него»:
    Եվ վերջ:

  5. Mher says:

    Ըստ իս, Հայաստանը ժողովրդավարական երկիր չի համարվում, և Նիկոլ Փաշինյանը չէր հարգում Հայաստանի սահմանադրությունը, այլապես մենք չէինք հայտնվի այս ծանր վիճակում: Նրա առաջին և գլխավոր գերակայությունը պետք է լինի սահմանների պաշտպանությունը: Այս պատերազմը կոպիտ սխալ էր, և նա պետք է հաշվետու լինի դրան: ժողովրդավարությունը չի նշանակում միայն, որ ժողովուրդը ընտրել է կառավարություն: Անկյունաքարերը ներառում են հավաքների ազատությունը, դավանանքի և խոսքի ազատությունը: Կարևորը նաև այն է, որ կառավարությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին: Նրանք չպետք է փորձեն շահույթ ստանալ ՝ բաժանելով հայ ժողովրդին սևերի և սպիտակների: , Այն չպետք է լինի ոստիկանական պետություն: Եթե ​​դուք քննադատում եք վարչապետին, նրանք ձեզ ձերբակալում են և հարցաքննում: Շատ վատ. Բոլորը նայում են, եւ ոչ ոք մատը չի հանում: Նա ուզում է երկիրը կառուցել զրոյից ՝ բաժանելով ժողովրդին:

  6. Armen says:

    Ակամայից հիշեցի Սերժ Սարգսյանի աֆորիզմները՝ լու՞րջ, շմայս, լիսկա, նեմեց, թոխմախ և այլ համեմատելի են ներկա մեծամասնական պատգամավորների հե՞տ:
    Վազգեն Մանուկյան և 16(17) – ը ընտրությունների համար լավ պայմաններ կապահովեն, յա իրո՞ք:
    Պարոն Աբրահամյան, Ձեր մո՞տ էլ կարոտախտի նշաններ կան:

  7. Քրիստափոր says:

    Պարոն Աբրահամյան ես աշխարհագրությունից շատ վատ եմ, Արցախի այդ կորցրած 70% տարածքից բացի Շուշիից և Հադրութից կարողե՞ք էլի մի քանի քաղաքների անուններ տալ, շատ եմ խնդրում, թե չէ հարևաններս հետս վիճում են
    Կանխավ շնորհակալություն

  8. henri says:

    Եթէ փողոց իջնողները չըլլային 17 անյաջող կուսակցութիւնները /որոնց վրայ աւելցաւ
    18-րդը ՛՛Հայ Եկեղեցին ՛՛/ որ ակամայ զօրացուցին փաշինեանի թիկունքը/, վստահաբար
    շատ աւելի մեծ բազմութիւն կ՛ըլլար հրապարակներուն վրայ …և ամէն ինչ աւելի հեշտ ։
    Յուսամ վարչապետը անդրադարձած ըլլայ եղած բարիքը և վարձատրէ անհապաղ ՞ ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031