Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվել է

Հունվար 14,2021 23:13

Դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

Նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնում է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն հաստատվել է հանձնաժողովի կազմը և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։

«Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի  դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝

Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան,  Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):

Հաշվի առնելով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնող հարցերի նկատմամբ հանրության առկա հետաքրքրությունը և թեմայի պահպանվող արդիականությունը, ես ուզում եմ հույս հայտնել, որ համատեղ, հանրության հետ համագործակցային արդյունավետ աշխատանքի միջոցով հանձնաժողովին կհաջողվի հանրությանը ներկայացնել համավարակի դեմ պայքարի արդյունավետության հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պատկերը՝ արձանագրված խնդիրներով, հաջողություններով և թերացումներով, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին:

Հաջողություն եմ մաղթում Քննիչ հանձնաժողովին:

Առողջ եղեք»:

Սիրելի հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի...

Posted by Arkadi Khachatryan / Արկադի Խաչատրյան on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031