ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարին որպես կանոն ավանդաբար մասնակցել է ավելի քան 700 պատանի շախմատիստ: 11-րդ հուշամրցաշարում, որն այս օրերին ընթանում է Հայաստանի շախմատի ակադեմիայում, կորոնավիրուսով պայմանավորված, որոշակի սահմանափակում է մտցվել: Մինչեւ 8, 10, 12, 14,18 տարեկանների տարիքային խմբերում այս անգամ սահմանվել է 10-12 պատանիների եւ աղջիկների մասնակցություն: Մրցաշարում հանդես են գալիս միայն Հայաստանի ներկայացուցիչները Երեւանից ու հանրապետության մարզերից:
Բացի սահմանված մեդալներից, դիպլոմներից եւ դրամական պարգեւներից, կազմակերպիչները որոշել են բոլոր մասնակիցներին նվիրել հենց այս նպատակով տպագրված շախմատային անվանի կոմպոզիտոր Հենրիկ Գասպարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Շախմատային Էտյուդներ» գրքի մեկական օրինակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ