Ադրբեջանի նախագահ Ալիեւը ձեր՝ Ստեփանակերտ այցից հետո հայտարարեց, թե այլեւս ոչ մի հայ պաշտոնյա առանց Ադրբեջանի թույլտվության չի կարող այցելել Արցախ, ինչպե՞ս կմեկնաբանեք. այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին:
Նա պատասխանեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ սահմանափակում չի դրել եւ չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու այցին Արցախ եւ որեւէ տարր նույնպես չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետեւաբար` մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ եւ հայատյաց հռետորաբանությունից եւ, եթե իսկապես նրանք պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել ՀՀ-ի եւ Արցախի հանրապետության հետ, միասին աշխատել եւ սկսել բանակցությունները՝ կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ