Ազգային ժողովում ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց հերթական հանդիպում էր, որը սովորաբար անցկացվում է ամսվա մեջ` ըստ նպատակահարմարության․
«Հանդիպումը նվիրված էր մոսկովյան այցին և քաղաքական թիմի առաջիկա անելիքներին»,-նշեց Մակունցը՝ հավելելով, որ առաջիկա անելիքների մասին կներկայացնեն։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պետք է հասկանան թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունների դիրքավորումը, այնուհետև որոշում կկայացնեն։
Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ քննարկվել է ռազմագերիների հարցը, այդ առումով նորություն չունեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: