Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանաձեւ մրցաշարի վեցերորդ տուրում արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը հերթական հաղթանակը տարավ ու էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: Նա իր անվան առջեւ գրանցել է 5,5 միավոր եւ 1,5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ