Սննդամթերքի անվտանգության վարչության պետը համտեսում ու ստուգում է հայկական շուկայում վաճառվող՝ ադրբեջաներեն ու վրացերեն մակնշմամբ հյութը: Սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկը, թե Հայաստանի խանութներում հայտնվել է ադրբեջանական սննդամթերք, ճիշտ չէ՝ 1lurer-ին ասում է Վահե Դանիելյանը: Եվ սա առաջին դեպքը չէ:
Անցած տարիներին հայկական շուկա ներկրվել է ոչ թե ադրբեջանական ծագման, այլ այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի շուկաների համար նախատեսված արտադրանք:
«Մենք կարողացել ենք նույնականացնել. ոչ թե դրա ծագումն է ադրբեջանական, այլ ընդամենը մակնշման մեջ նշված է ադրբեջանական լեզվով»,- ասում է Սննդամթերքի անվտանգության վարչության պետը:
Հայաստան ներկրվող որոշ ապրանքների վրա գործարանային մակնշման հայերեն բացակայությունը ՍԱՏՄ-ում բացատրում են ներկրման փոքր ծավալով: Արտադրողին ու ներկրողին տնտեսապես ձեռնտու չեն արտահանման նման ծավալի դեպքում հավելյալ ծախսերը: Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը փակցվում է ներկրելուց հետո:
Կարդացեք նաև
Վահե ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: