Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանթուրանական գոտին միավորվում է, իսկ իշխանությունը ցնցվելով գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը». Աբովյան

Հունվար 14,2021 17:30

«Իշխանության հետ ընդհանուր օրակարգ չունենք նաեւ այդ դաշտում, որովհետեւ գիտակցված կամ անգիտակից անգրագետ քայլերը դիվանագիտական դաշտում տեսել ենք, եւ խոսքը կոնկրետ նախարարի մասին չէ, այլ առհասարակ: Իրենք չեն թողնում հնարավորություն՝ ինչ որ բան քննարկելու: Ի՞նչ քննարկենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր հանդիպեց ԱԳ նախարար Արա Այվազյանին, եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկա չէին:

«Առկա բոլոր խնդիրները Նիկոլ Փաշինյանի քաղաքականության տրամաբանության մեջ են, եւ դա շարունակվում է, ուստի ի՞նչ քննարկենք: Պատերազմից հետո խոսեցին դիվանագիտական հարաբերությունների մասին: Մինչեւ օրս չեմ ստացել հարցիս պատասխանը՝ Թուրքիայի նախապայմաններից տեղյա՞կ են: Թուրքիայի նախապայմանը լինելու է ցեղասպանության հարցի բացառումը, ՀՀ-ի կողմից հայ դատի գաղափարների հրաժարումը: Եթե ՀՀ-ն գնա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստանի ոչնչացմանը դա կբերի: Վտանգը չտեսնելու համար կույր պետք է լինես: Նույնն էլ Ադրբեջանի առնչությամբ: Վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կենթադրի նրա տարածքային ամբողջականության հարցի մեջբերում»,-շեշտեց Աբովյանը:

Նա հավելեց. «Իշխանական քարոզչամեքենան ցնցվելով գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը. «Ասում են, թե Ադրբեջանի տարածքով ճանապարհ կունենանք դեպի Ռուսաստան եւ Իրան: Կներեք, ի՞նչ եք խոսում, չէ՞ որ Ադրբեջանն ու Թուրքիան բաղձալի երազանքը կստանան՝ պանթուրանի իրականացումը, Նախիջեւանից Ադրբեջանի հետ միավորվելը: Այսինքն, պանթուրանական գոտին միավորվում է, որը կենսական վտանգ է ՀՀ-ի գոյության համար: Սա աշխարհաքաղաքական իրողություն է, ոչ թե ընդդիմության ասածը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031