ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ուղղված իր ելույթում հիշատակել է Արցախի հակամարտությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է լինեն առաջնահերթություն:
«Սպառնալիքը միջազգային խաղաղությանն ու անվտանգությունը, ինչպես նաև հակամարտությունների հետևանքով առաջ եկած վնասները միանգամայն անընդունելի են,- ասել է Լինդեն:- Հետևաբար, մենք պետք է մեր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցը պահենք օրակարգի ամենավերևում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ