Այսօր, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե չի՞ կարծում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկը կհեղինակազրկի հիմնադրամի գործունեությունը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց՝ եթե բացատրական աշխատանքներ չտարվեն, թե գումարները ոնց ու ինչու են օգտագործվում, ինչ նպատակով՝ խնդիր կլինի:
Անդրադառնալով Սփյուռքի մեր հայրենակիցների տրամադրություններին՝ ասաց, որ Սփյուռքում հիասթափություններ կան. «Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ո՞նց եղավ, չնայած, պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են»:
Չնայած դրան, ըստ պարոն Սինանյանի, Սփյուռքից Հայաստան ներդրումները չեն սառեցվել:
Նրանից նաեւ հետաքրքրվեցին՝ որքա՞ն էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք»:
«Այդ հարցը ինձ մի տվեք»,-ասաց Զարեհ Սինանյանը. «Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Բայց, իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չեն մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ է, չէի պատկերացնում, որովհետեւ նման տեղեկություն ինձ ոչ մեկը չէր փոխանցել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ