Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Չավուշօղլուն այս մասին գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով «Մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգը:
«Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,-գրել է Չավուշօղլուն:
Հանդիպմանը կողմերը քննարկել են արցախյան վերջին զարգացումները: