Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք աջակցող սարքերը կստանան նոր պայմաններով

Հունվար 14,2021 15:23

Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները եւ քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ սայլակ, քայլակ ստանալու համար այսուհետ չեն սպասի մինչեւ ստանան հաշմանդամության կարգ: Այսօր կառավարությունը բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարեց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծով ներդրվում է հեշտացված ընթացակարգ՝ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու համար:

«Վիրավորում ստացած զինծառայողները եւ քաղաքացիական անձինք աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան: Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում սայլակներ ու քայլակների անհրաժեշտություն կա, առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով, առանց հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն ավարտելու, անմիջապես տրամադրել այդ սարքերը: Այս գործընթացն իր մեջ ներառում է առանց բժշկասոցիալական փորձաքննության կենտրոններ այցելելու այդ միջոցները ստանալ»:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի, այդ գործընթացը կիրականացվի կամ բուժծառայությունում կամ բնակության վայրում՝ դիմողի դիմումի հիման վրա, որից հետո, հինգ օրվա ընթացքում տեղի է կունենա կարիքների գնահատում եւ կիրականացվի աջակցող սարքերի տրամադրում: Նախարարն ասաց, որ իրենց բազայում էլ կան այդ սայլակների, քայլակների կարիք ունեցողների տվյալները եւ նախարարությունն ինքն էլ առանց շահառուի դիմելու կապ է հաստատում կարիքավորների հետ եւ կատարում այցելություններ:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031