«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այսօր կառավարություն էր եկել: Նրան հանդիպեցինք վերեւ բարձրանալիս: Արամ Սարգսյանը սակայն հրաժարվեց մեկնաբանել՝ ինչո՞ւ է կառավարությունում, ում հրավերով, արդյոք նոր պաշտոն է ստանալու եւ այլ հարցերի:
Ավելի ուշ կառավարությունը հաղորդագրություն տարածեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
Կարդացեք նաև
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ