Ֆուտբոլն ու շախմատը Բելառուսում հանվել են առաջնային մարզաձեւերի ցուցակից: Դա կատարվել է 2020 թվականին մարզաձեւերի գրանցած արդյունքների ամփոփումով:
Ֆուտբոլը հանվել է այն պատճառով, որ չեն կատարվել օլիմպիական ամբողջ երկու տարվա ցիկլում սահմանված չափորոշիչները, այսինքն, ժամանակից շուտ կորսվել է ամառային 32-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսը:
Դեռ անցած տարվա փետրվարին Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկը ազգային հավաքականի եւ ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե Բելառուսը Եվրո 2020-ի եզրափակչում չլինի, ֆուտբոլը կհեռացվի 2021 թվականի առաջնային մարզաձեւերի ցուցակից:
Իսկ շախմատը գնահատվել է որպես ոչ օլիմպիական մարզաձեւ եւ այդ ցուցակ մտցվել երկրի ղեկավարի հանձնարարականով: Հիշեցնենք, որ 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Մինսկում չի կայանալու:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ