Ermenihaber. Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։
«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար: