Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հարցնող ըլնի էս երկրի ղեկավարներին՝ որ պետություն ղեկավարելը ձեր խելքի բանը չէ, որ ձեզ չեն ուզում, զոռով մնում եք, որ ի՞նչ անեք». ինչ են մտա­ծում մար­դիկ գյու­ղե­րում. «Փաստ»

Հունվար 14,2021 11:25

Դարերի ընթացքում շատ հայկական գյուղեր են ադրբեջանցիները թալանել ու վառել, բայց ադրբեջանցու ոտքը երբեք Դովեղ չի մտել: Ի դեպ, դովեղցիների` տասնամյակների պայքարի շնորհիվ էր նաև, որ 1984 թ. Ադրբեջանից հետ բերեցինք ապօրինաբար օգտագործվող 14000 հեկտար հող: 90-ականներին Դովեղը բազմիցս է հրետակոծվել ադրբեջանցիների կողմից, ունեցել ենք զոհեր, բայց այդ տարիներին ոչ մեկը գյուղը չի լքել: Դովեղում, սակայն, նույնպես անհանգստացած են, որ մի օր էլ իրենց՝ արյան գնով ձեռք բերած ու պահպանած հողերից ադրբեջանցիներին կտան: Հանդիպեցի համագյուղացիներից շատերին ու նաև տարեց մեկին` Սերգո պապին, ով աշխատասեր ու իմաստուն մարդ է և ամբողջ կյանքը անասնապահ է եղել:

Խոսեցինք մեր երկրի ցավ ու դարդից, մեր ժողովրդի մի զգալի մասի պասիվությունից, հայրենիքի կորստի նկատմամբ անտարբերությունից ու անպատասխանատվությունից, երկիրը ձախողած ու կործանման եզրին հասցրած իշխանությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից և այլն: «Ո՛չ էս իշխանություններից եմ բան հասկանում, ո՛չ էլ էս ժողովրդից: Մի հատ հարցնող ըլնի էս երկրի ղեկավարներին՝ որ պետություն ղեկավարելը ձեր խելքի բանը չէ, որ չեք կարում աշխատեք, որ ձեզ չեն ուզում, զոռով մնում եք, որ ինչ անեք: Մի հատ հարցնող ըլնի՝ որ ձեզ ժողովուրդն ա ուզում, ինչի առանց միլիցի դուրս չեք գալի էս ժողովրդի մեջ: Ամեն ինչ մեր մեջ պետք ա փնտրենք, մենք պետությանը լուրջ չենք վերաբերվում՝ պատահական, անփորձ, անարժան, չտես ու անամոթ մարդկանց ընտրում ենք ու հետո կրակն ենք ընկնում, չենք կարողանում պրծնենք, տզրուկի նման կպչում են մեր ջանից ու էլ չեն պոկվում:

Մենք շատ համբերատար ու շուտ հավատացող ենք, մեզ հետ ոնց ասես վարվում են, ու էլի ձեն չենք հանում ու էսքան բանից հետո էլ էս ժողովրդի մի մասը սրանց դեռ պաշտում ա, փոխանակ դեռ նոյեմբերի 10-ին քշած ըլներ: Բայց մի բան էլ կա. եթե դու չես ուզում, որ քեզ հետ ըտենց վարվեն, ոչ մեկը չի կարա, ամեն ինչ մեզանից ա, մենք շատ խեղճ ենք, ամեն ինչ ներում ենք: Դու գիտես՝ ես 5055 տարի անասնապահության մեջ եմ աշխատել, անձամբ եմ մի քանի անգամ ականատես եղել, երբ գայլերի ոհմակը ընկնում ա ոչխարի հոտի մեջ, ոչխարները, ոնց որ հիպնոսացած, հետևում են գայլերին, իրենց հոշոտողների հետ սիրախաղ են տալիս: Դա ստրուկի, խեղճի ու թույլի հատկություն ա: Մենք պատմության ընթացքում հենց էսպես էլ հայրենիք ենք կորցրել, կոտորվել, մորթվել ու ցեղասպան ենք եղել»,- ասաց նա: Ես տխրեցի, կախեցի գլուխս ու ոչինչ չասացի:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

1990-96 թթ. Դովեղի գյուղխորհրդի նախագահ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031