Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունը պետք է նա՛խ երկրի անվտանգային խնդրին ծառայի. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 14,2021 10:58

«Ի՞նչն է մեզ խանգարում, որ բազմաթիվ իրատեսական առաջարկներից համախումբ չենք կազմում՝ կտրուկ արագ ու որակական առաջ շարժվելու համար։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ չենք հավատում մեր ուժերին, երբ տնտեսագետն ասում է. «Եթե էս աշխարհում կա մի ազգ, ով էս կարգի անհույս ու նողկալի վիճակից կարող է թափով բարձրանալ վեր՝ դա մենք ենք» (Կարեն Ադոնց)։ Մանավանդ, երբ տրվել է քայլերի հերթականությունն անգամ։ Այո, հայերս այսօր ազգային եւ անձնական ողբերգություն ենք ապրում, բայցեւ մեզ պետք է թափ տանք, այլապես սուգը հավերժական կլինի, այլապես տանուլ կտանք ամեն բան, այլապես չենք կարողանա իրագործել մեր ազգային նպատակները։ Պետք է վստահենք մեր ներուժին, մանավանդ, երբ նույն մասնագետը համոզված է, որ «Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է» եւ կարող է բացառիկ արդյունք տալ։

Չմոռանանք՝ մենք եռացող տարածաշրջանում ենք ապրում, եւ հապճեպ պետք է սկսենք վերազինման ու ամրացման աշխատանքները։ Իսկ սա հնարավոր է տնտեսության զարգացման պարագայում։ Սա էլ իր հերթին հնարավոր է, եթե փոխենք մեր տնտեսության կառուցվածքն ու տրամաբանությունը։ Այն է՝ մեզ ռազմավարակա՛ն ծրագիր է պետք՝ արդյունաբերական, ոչ թե սոսկ առեւտրային, տուրիստական ու ծառայությունների մատուցման: Մեզ պետք է անվտանգության պահանջներն առաջադրել եւ տնտեսությունը տանել այդ ուղղությամբ։ Տնտեսությունը պետք է նա՛խ երկրի անվտանգային խնդրին ծառայի…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031