Անգամ եթե ենթադրենք, որ այդ ապաշրջափակումը տեւական ժամանակ անց իսկապես իրականություն է դառնալու, եւ վերականգնվելու է Նախիջեւանի տարածքով սովետական շրջանում գործող երկաթուղին, որով դեպի Ռուսաստան բեռներ էին տեղափոխվում, դեռ պարզ չէ՝ օգտվելո՞ւ ենք արդյոք այդ երկաթուղուց, անվտա՞նգ է լինելու այն, եւ ի՞նչ տնտեսական արդյունավետություն է ունենալու։ Բացվելո՞ւ է արդյոք հայ-թուրքական սահմանը, եւ դա մեզ նոր վտանգնե՞ր է բերելու, թե՞ լրացուցիչ եկամուտ։ Տպավորություն է, որ մենք ազգովի վերածվել ենք մի մեծ մանուկի, որը ջուրը չտեսած՝ բոբիկանում է եւ ուրախությունից գլուխը կորցնում։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: