Փետրվարի մեկից բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, արդեն իսկ խոսակցություններ կան, որ գազի սակագինը ևս փոփոխվելու է։ Ակնհայտ է, որ այս ծառայությունների գնի փոփոխությունը կբերի արտադրվող մի շարք ապրանքների գնաճին։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ գազի գնի թանկացման վերաբերյալ դեռ որևէ հստակ տեղեկություն չունենք։ «Ինչ վերաբերում է էլէներգիայի թանկացմանը։ Մինչև 400 կՎտ էլեկտրաէներգիա սպառողը վճարելու է նախկին գնով, իսկ 400 կՎտ-ից ավելի սպառողը՝ երեք դրամով ավելի։ Սա կոչվում է դիֆերենցված սակագին։
Երկար տարիներ բարձրաձայնում ենք այն մասին, որ քիչ էլեկտրաէներգիա սպառողը պետք է ավելի քիչ վճարի, շատ սպառողը՝ շատ։ Այս հարցում միշտ բերում եմ Վրաստանի օրինակը և կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում է։ Ցանկալի կլիներ, իհարկե, որ սակագինն ընդհանրապես չբարձրանար, այլ հակառակը, օրինակ՝ մինչև 400 կՎտ սպառողների համար սակագինը նվազեր, իսկ ավելի շատ էլէներգիա սպառողների համար նույն սակագինը մնար։
Հուսանք, որ եթե հաջորդ տարի խնդիրներ չառաջանան, սակագինը կիջնի, այլ ոչ թե կբարձրանա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։
Կարդացեք նաև
Մտավախություն կա, որ մեր երկրում աղքատության շեմը բարձրանալու է, ինչին նպաստեցին համաճարակը և պատերազմը։ «Իհարկե, դժվարություններ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Տնտեսությունը շարունակում է գործել, այլ հարց է, թե ինչպես է այն գործել այսքան ժամանակ։ Խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ առկա են եղել մեր երկրում և դրանց այդպես էլ լուծում չի տրվել։ Պատերազմն էլ իր հետ այլ խնդիրներ է առաջ բերել։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։