Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մսամթերքի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի 10 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները, թեկուզ չնչին, բայց ավելացել են. պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.2 տոկոս:
Իսկ, ահա, խոզի մսի դեպքում հակառակ պատկերն է. անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 11.1 տոկոսով:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը. եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։