Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնին առաջադրելու համար քննարկվում է ՀՔԾ պետի եղբոր թեկնածությունը. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2021 10:04

«Հայկական ժամանակի» տեղեկություններով,  ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ:

Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ:

Հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031