Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդյոք բավարար խորությամբ են ուսումնասիրվել պատերազմի հետեւանքները ՀՀ-ի համար, որպեսզի դրանք ճիշտ արտացոլված լինեին 2021-ի բյուջեում». «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 14,2021 09:00

«Արցախյան երկրորդ պատերազմը, համավարակը, ինչպես նաեւ հասարակական- քաղաքական ցնցումները բացասական են ազդում տնտեսության վրա։ Լուծումներ չապահովելու դեպքում առկա իրավիճակը հանգեցնելու է տնտեսական ակտիվության հետագա անկման ու տնտեսության վերականգնման ծրագրերի ձախողման: Նկատենք, որ ֆինանսական համակարգի կայունության վտանգներին կտրուկ արձագանքել է Կենտրոնական բանկը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա կհանգեցնի փոխարժեքի կայունացման, հետեւաբար գների հետագա աճի դանդաղեցման: Առկա մարտահրավերների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Կարեն Ավագյանի հետ։

Անցած տարվա իրադարձություններով պայմանավորված ունեցել ենք կորուստներ՝ տարածքային, նյութատեխնիկական եւ ապրանքաշրջանառության տեսքով, սկսվել են ներքաղաքական պրոցեսներ, որոնք ունեն ու կունենան նաեւ տնտեսական հետեւանքներ։ «Բավականին հետաքրքիր էր 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումը հենց պատերազմի օրերին, որն ընդունվեց դեկտեմբերի 10-ին։ Ինձ, որպես տնտեսագետի, հետաքրքիր է, թե արդյո՞ք բավարար խորությամբ են ուսումնասիրվել պատերազմի հետեւանքները Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի դրանք ճիշտ արտացոլված լինեին 2021-ի բյուջեում»,- ասաց Ավագյանը։

Անդրադառնալով Հայաստանի պարենային անվտանգությանը, տնտեսագետը նշեց, որ պետք է դիտարկել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Մասնավորապես, ներքին գործոններից խիստ բացասաբար է ազդելու Արցախի Հանրապետության հացահատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունների կորուստը։ Այդ ծավալները ստիպված պետք է լրացվեն ներմուծմամբ, այսինքն՝ հայկական դրամով ստեղծվող ու իրացվող ապրանքների դիմաց նորից վճարելու ենք արտարժույթով»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031