«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է. «Ռոման» հավատաց ինձ: Իմ խաղից, երեւում է, որ ես երջանիկ եմ այստեղ: Նոր պայմանագի՞ր: Մենք դրա մասին խոսելու ժամանակ չենք ունեցել: Մի քանի օր առաջ խաղացինք «Ինտերի» հետ, առջեւում «Լացիոյի» հետ հանդիպումն է: Այդ թեման առաջիկայում կքննարկենք»,- հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը:
Մրցաշրջան 2020/2021-ում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ