Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վերջինիս ընտրվելուն։ Միևնույն ժամանակ կարևորում եմ, որպեսզի քաղաքական իշխանությունը, որը առիթը բաց չի թողնում տարփողելու, որ իշխանության է եկել ժողովրդի քվեով, ժողովրդի հետ ազնիվ լինի։ Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պատասխանատուներից, իրավամբ, եղել է Գագիկ Ջհանգիրյանը, ով իննսունականներին, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատասխանատվություն էր կրում ազատ, արդար ընտրությունների անցկացման համար։ Իսկ թե որքանով էր ազատ իննսունվեց թե յոթ թվականի նախագահական և ՏԻՄ ընտրությունները, չմեկնաբանեմ։
Ինչ խոսք, իշխանությունն այսօր, իրավամբ, կարիք ունի, պարտավոր է Գագիկ Ջհանգիրյանի նման պրոֆեսիոնալներին տեղ տալու, բայց բացառապես նախկին անօրինականությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց, ներողություն խնդրելուց, ինքնամաքրվելուց հետո։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանավոր, օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն, հակառակ պարագայում իշխանությունը դառնում է ապիկար։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Կարդացեք նաև
Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես...
Posted by LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի