Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ Փաշինյանին ուղղակի մեղադրելով հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություն տարածելու մեջ։
Ռուսերեն լեզվի իմացությունը բավարար է՝ հասկանալու համար, թե մինչև 2018 թվականի ապրիլը ՌԴ-ի կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման նախագիծն ինչպիսի բազում բարենպաստ պայմաններ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, ներառյալ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները և Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում հրավիրվող նիստերին։
Ավելին, հստակ արձանագրվում է, որ կարգավորման այս պայմանները մերժվել են 2018 թվականին պաշտոնական Երևանի կողմից՝ ուղղակիորեն մեղադրելով Հայաստանին բանակցությունները տապալելու ու պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ։
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը հերթական ապացույցն է, թե ինչ է լինում, երբ պրոֆեսիոնալներից հետո պետական կառավարումը ստանձնում են անպատասխանատու դիլետանտները»։
❗️❗️❗️Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Posted by Gohar Meloyan on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի