Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2021-ի մեկնարկներին կսկսի նախապատրաստվել հունվարի 20-ից

Հունվար 13,2021 22:22

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  ընդհանուր ֆիզպատրաստության որակների բարձրացմանը նվիրված հավաքի մեկնարկը նախատեսված էր հունվարի 15-ին, սակայն տեխնիկական պատճառներով ժամկետը մի փոքր հետաձգել է: Նաեւ հավելեց, որ միջազգային առաջին մեկնարկը կլինի փետրվարի 18-ին մեկնարկող Թել-Ավիվի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

«2020 թվականին վրա հասած կորոնավիրուսը եւ պատերազմը գրեթե ամբողջությամբ խառնեցին մեր ծրագրերը: Լավ էր, որ դեկտեմբեր ամսին կարողացանք Օլիմպավանում 15-օրյա հավաք կազմակերպել, ինչը դրական ազդեց մեր տղաների մարզավիճակի պահպանման վրա: Տարին շատ ծանրաբեռնված է լինելու: Ունենք 4-5 վարկանիշային մրցաշար, մինչեւ օլիմպիական խաղերը՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն: Մեր գլխավոր հույսը Ֆերդինանդ Կարապետյանն է: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում հանդես են գալու 36 լավագույնները, սակայն մեր պարագայում ուղեգիր նվաճելու համար մարզիկից պահանջվելու է իր քաշային կարգում տեղ զբաղեցնել Եվրոպայի 13 լավագույնների մեջ»,-ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031