Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Բելառուսի 10 շախմատիստներ: Կազմակերպիչները հոգ են տարել, որպեսզի COVID 19-ով պայմանավորված ապահովվեն բոլոր մասնակիցների անվտանգության պայմանները: Սահմանվել է գրոսմայստերական նորմ՝ 6,5 միավոր:
Այսօր կայացած 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ