Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի հանգեցրել միայն Ադրբեջանին 7 շրջանների վերադարձին՝ մոռանալով կարգավիճակի մասին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի:
«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է դիվանագետը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ