Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ ընդդիմադիրներ ադրբեջանցիների հետ պասերով գործելու մեթոդի մեջ են». Վահագն Հովակիմյան

Հունվար 13,2021 17:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» հարցը:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանին հարցրեց՝ գերիների հարցի քննարկումը ԱԺ-ում դրական լուծո՞ւմ է ունենալու խնդրի վրա: Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ այո, եթե քննարկման ընթացքում ճիշտ բառապաշար օգտագործվի. «Ես հույս ունեմ, որ մեր պատգամավորները այդ ճիշտ բառապաշարը կօգտագործեն»: Նա առաջարկեց օգնել անգամ իշխանական պատգամավորներին՝ քննարկման ընթացքում այդ ճիշտ բառապաշարն ունենալու համար: Ի պատասխան՝ Հովակիմյանն ասաց, որ իրենք ամեն մի հնչեցրած բառի համար պատասխանատու են, ինչը չեն կարող ասել ընդդիմադիր գործիչների հասցեին:

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ որոշ ընդդիմադիրներ ադրբեջանցիների հետ պասերով գործելու մեթոդի մեջ են, որոշ ընդդիմադիր գործիչների հայտարարություններ տպավորություն է, որ հատուկ արվում է, որ Ադրբեջանին հնարավորություն տան՝ նույն գերիների հարցում կոշտ դիրքորոշում ունենալու ու ձգձգելու»: Նա հորդորեց Սիմոնյանին. «Ձեր պատրաստակամությունը ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառեք»:

Տարոն Սիմոնյանի արձագանքը կոշտ էր. «Իմ խոսքից հետո չհամարձակվեք մյուս անգամ ընդդիմադիր գործիչներին դասեր տալ այն իմաստով, որ նրանք պասերով են խաղում ադրբեջանցիների հետ: Իմ խոսքից հետո դա չանեք, եթե բացատրության կարիք ունեք, այլ միջավայրում պատրաստ եմ բացատրել, թե ինչու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031