Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների Համագումարի Հայտարարությունը «Հադրութի դեօկուպացիա» և «Հադրութի ազատագրում» նախաձեռնությունների վերաբերյալ
Ողջունում ենք Հադրութցի և Շուշեցի փախստականների նախաձեռնությունը` կազմակերպական տեսք տալ իրենց երկրամասերը Ստեփանակերտի իրավասության տակ վերադարձնելու, ինչպես նաև Բաքվին ու Անկարային ենթակա զինված միավորները հայկական հողից հեռացնելու նպատակով:
Իբրև բախտակից փախստականներ միանում ենք Հադրութն ու Շուշին վերադարձնելու պահանջին:
1988-1994 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից 800000 հայ փախստականների խնդիրը, ցավոք, չստացավ բավարար պատասխան և զորեղ փաստարկ չդարձավ արցախյան հարցի բարենպաստ լուծման համար: Պատճառը առաջին հերթին հայկական պետության անտարբերությունն էր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ:
Կարդացեք նաև
Բաքվի 1990 թվականի հունվարյան կոտորածների զոհերի ոգեկոչման այս օրերին կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին պատշաճ վերաբերմունք ցուցաբերել հայրենազուրկ մարդկանց հանդեպ՝ օժանդակել հասարակական նախաձեռնությանը հումանիտար և քաղաքական հույժ կարևոր հարցերի լուծման խնդրում:
13 հունվարի 2021թ.
Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների Համագումարի
Համակարգող` Մարիամ Ավագյան