Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շահավետության մասին խոսելը տվյալ իրավիճակում՝ կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ անտեղյակության ուղիղ ցուցիչ. Կարեն Ճշմարիտյան

Հունվար 13,2021 16:20

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ո՞ւմ համար

Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց…

Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված:

Հայաստանի ակնհայտ տապալումը, որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից:

Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին:

Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը:

Շահավետության մասին խոսելը տվյալ իրավիճակում մեղմ ասած` կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության, կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:

Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար, կամ հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:
Ի միջ այլոց՝ նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:

Ընդհանուր առմամբ` թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր` «…մեղմ ասած` վատ բան է…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031