Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել». Լիլիթ Մակունց

Հունվար 13,2021 15:39

Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը, իշխանություններն էլ իրենց ճանապարհային քարտեզն են առաջարկում: Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ ի վերջո ի՞նչ լուծում է լինելու այս հարցին: Նա պատասխանեց. «Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իմ առաջնային խնդիրներից է նաեւ Սահմանադրության պաշտպանումը եւ քաղաքացու կամարտահայտման հնարավորության ապահովումը: Մենք առաջարկել ենք այն ուղին, որը պատկերացնում ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանական ընդդիմությունը իր վերջնական տեսակետը կձեւավորի, մնացածը արդեն ժամանակը ցույց կտա»:

Հարցրեցինք՝ ձեր խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ խմբակցության ներսում երբ քննարկում է եղել, իրենք են հենց առաջարկել, որ վարչապետին փոխեք ձեր խմբակցության այլ անդամով, օրինակ, Արարատ Միրզոյանի անունն է շրջանառվում, ինչո՞ւ չեք համաձայնում գոնե Նիկոլ Փաշինյանին, որը համարվում է պարտության խորհրդանիշ՝ փոխել: Մակունցը պատասխանեց. «Մեր ներքին քննարկումների հետ կապված ինչ արդյունք ունենք՝ ունենք: Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները հրապարակել: Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ: Ես նպատակահարմար չեմ գտնում որեւէ բան ասել այս պահին: Հիմնավորումն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել: Հետեւաբար, արտահերթ ընտրությունների առաջարկը կա, ըստ այդմ էլ կշարժվենք առաջ»:

Մակունցը հերքեց, որ այժմ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում ու ցուցակ են կազմում՝ պարզելու, թե առաջիկա ընտրություններում ովքեր են պատրաստ իրենց հետ ճանապարհը շարունակել. «Նման բաներից առնվազն ես տեղյակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031