Նոր մրցաշրջանը նախապես կազմած ծրագրերով են սկսել Հայաստանի մարզական կազմակերպությունները: Արդեն հայտնի է, որ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում բռնցքամարտի, ծանրամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները:
Տարին օլիմպիական է և այդ առումով առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ պետք է կատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին հրահանգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խորհրդական Արմեն Գրիգորյանը աշխատակազմին մանրակրկիտ ներկայացրեց այն բոլոր գործերը, որ պետք է ժամանակին ու հստակ իրականացվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ:
Այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ՀԱՕԿ –ի աշխատանքային խորհրդակցությունում: Արմեն Գրիգորյանը լսեց և հստակ հանձնարարականներ տվեց մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագրերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և դոպինգի բաժինների աշխատակիցներին:
Ներկայացվեցին մի քանի ֆիրմաների օլիմպիական զգեստների գունավոր պատկերները: Առաջարկները կներկայացվեն հավաքականների մարզիչներին, մարզիկներին, որից հետո համապատասխան հագուստները կպատվիրվեն:
Կարդացեք նաև
ՀԱՕԿ–ը սերտ համագործակցությունը կշարունակի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄՕԿ–ի , ԵՕԿ– ի, ԱՆՕԿ–ի և միջազգային ֆեդերացիաների հետ:
Օլիմպիական կոմիտեի աշխատանքներում կարևորվում է Տոկիոյում առաջիկա ամռանը կայանալիք համաշխարհային հերթական գլխավոր մարզահանդեսը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե