Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախկին բարձրաստիճան զինվորականը նման հայտարարություններ չպետք է անի». Գագիկ Ջհանգիրյան

Հունվար 13,2021 13:43

«ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի: Ես որեւէ քաղաքական գնահատական չեմ տալու»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե որպես իրավաբան՝ ի՞նչ գնահատական կտա Արցախի հարցով եռակողմ հայտարարությանը, արդյոք դավաճանական գործողություն չի տեսնո՞ւմ իշխանության քայլերում, ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում էին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու՝ ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Նկատառմանն ի պատասխան, որ դավաճանական գործողությունների մասին հայտարարություններ եղան, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը բացահայտումներ արեց, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Նախկին բարձրաստիճան զինվորականը երբեք նման հայտարարություններ անելու իրավունք չպետք է իրեն վերապահի»:

Ինչ վերաբերում է մամուլում առկա տեղեկություններին, թե Ջհանգիրյանը բարձրագույն դատական խորհուրդ է գնում՝ «բռի մեջ հավաքելու դատավորներին», վերջինս պարզաբանեց. «Ես ԲԴԽ-ում մեկ ձայնի իրավունք եմ ունենալու: Նման բան ոչ հայտարարել եմ, ոչ ասել եմ»:

Իսկ թե ինչ խնդիրներ է տեսնում դատական համակարգում, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ազնվորեն ասեմ: Չեմ հասկանում, երբ, օրինակ, ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են որպես խափանման միջոց կալանք կիրառելու, եւ դատարանը նրան բաց է թողնում: Անձեր չեմ ասում: Կամ, հսկայական զինվորական արսենալ են հայտնաբերում մեկի մոտ, ուզում են կալանավորել, իսկ դատարանը մերժում է»:

Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ դատական իշխանության անխափան գործունեությունն ապահովելու համար գործադիրը շատ կարեւոր լծակներ ունի՝ սկսած վարձատրությունից, շենքային պայմաններից, դատավորների աշխատավարձից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031