Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. «Ջարդերը տևեցին մոտ մեկ շաբաթ. 31 տարում ադրբեջանական հասարակության մեջ վերաբերմունքը հայերի հանդեպ չի փոխվել»

Հունվար 13,2021 12:37

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

1990 թվականի հունվարին Բաքվի կենտրոնական Լենինի հրապարակում բազմահազարանոց ցույցեր էին։ Վանկարկում էին “Слава героям Сумгаита”, “Смерть армянам”, «Да здравствует Баку без армян».

Հետո ցույցի մասնակիցները կազմակերպված բաժանվեցին բանդաների, իրենց ձեռքերում հայտնվեցին նախապես պատրաստված սառը զենքեր, հայերի բնակարանները խաչերով նշված քարտեզներ։

Մարդկանց հանում էին տներից, վառում խարույկների մեջ, գցում բարձրահարկերի պատուհաններից, սպանում քարերով ծեծելով, անմարդկային դաժանությամբ ու սադիզմով կանանց ու ծերերին խոշտանգում։

Ջարդերը տևեցին մոտ մեկ շաբաթ։ Ամբողջ ընթացքում ոստիկանությունը, ժեկերը, շտապօգնությունը կանչերին չէին արձագանքում։ Դադարեցին վայրագությունները սովետական տանկերի քաղաք մտնելուց հետո։

Մինչ օրս սպանված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ ոչ մի քրեական գործ չի հարուցվել զանգվածային ջարդերի փաստով, ոչ ոք չի պատժվել այդ հանցագործության համար։ Թերի հաշվարկներով զոհերի քանակը հասնում էր 300-ի, շատերը մահացան հետագայում հիվանդանոցներում ծանր տրավմաներից։

31 տարում ադրբեջանական հասարակության մեջ վերաբերմունքը հայերի հանդեպ չի փոխվել։ Ավելին, եթե այն ժամանակ գտնվեցին խիզախ մարդիկ, որոնք թաքցնում և փրկում էին հայերին, ապա հիմա հայերի հետ կողք-կողքի ապրած սերունդը այլևս չկա։ Եկել է նոր սերունդ, հայատյացությամբ թունավորված ու լվացված ուղեղով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031