Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է. Սենոր Հասրաթյան

Հունվար 13,2021 12:31

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեև, ատել մեր Հայրենիքը, իսկ ավելի ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը… (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը և այդպես շարունակ…)

…Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է և հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել և ունակ են ստեղծելու…

Ատեցինք, հավատալով շինծու և պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին և այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»:

Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, և այդ բեռն Արցախն է… Ու մենք հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը… Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը ոտնատակ տալով և, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի…

Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է, սպասումից ու անզորությունից ափերից դուրս եկած և պաշպանության նախարարության դարպասները մեքենայով ջարդող անհետ կորածի հայրն է և, վերջապես՝ այն իրականությունն է, որում հայտնվել է դրսից ու ներսից պատառոտող մեր Երկիրը…

Իսկ մենք տոնական կամ առօրյա խնջույքի սեղանի շուրջ նստած տակավին կենաց ենք բարձրացնելու ի պատիվ մեր ազգի ու Հայրենիքի, առանց գիտակցելու, որ ատելով՝ սրբությունների պատիվ չեն պահում…

Դադարենք ատել ինքներս մեզ և, անգամ նրանց, ովքեր մեր մեջ ներարկեցին սեփականն ատելու հանցավոր բնազդը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031