Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի դուռը, հափշտակել գանձատուփը. բացահայտվել է մի խումբ անձանց կողմից Էջմիածնում կատարված բնակարանային գողության դեպքը

Հունվար 13,2021 14:35

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված զգալի չափերով բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակչին:

Ձեռք բերված  փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը 2020թ. սեպտեմբերի 7-ին` ժամը 22:25-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով 37-ամյա ծանոթի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ,  ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ծանոթի կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաք: 37-ամյա ծանոթը օժանդակելով նրանց սպասել է ավտոմեքենայում, իսկ 46-ամյա տղամարդը և մյուս անձը բարձրացել են Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարան, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել ներս, հափշտակել գանձատուփը և դրսում սպասող ավտոմեքենայով, դիմել են փախուստի՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:

Մյուս երկու անձանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, 37-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Իսկ  առերևույթ հանցագործություն կատարած երրորդ անձի ինքնությունը պարզելու  և հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031