Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Սպարտակ Սեյրանյան

Հունվար 13,2021 11:26

ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր նկրտումները լսեք։

Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է նաև այն պատճառով, որ այդ պատերազմը կանխելու գործուն լծակ մենք այս պահին չունենք։ Որովհետև պետություն չունենք։

Ու քաղաքականություն չունենք՝ ոչ անվտանգային, ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ տնտեսական, ոչ էլ՝ որևէ այլ։

Ու քանի դեռ այս իշխանությունն է՝ չենք էլ ունենալու տեսանելի ժամանակահատվածում։ Իհարկե, եթե նոր՝ ավելի խայտառակ կապիտուլյացիաները չենք դիտարկում որպես պատերազմը ժամանակավորապես հետաձգելու միջոց։

Բայց քանի դեռ այս իշխանությունն է, որն իր գոյությունը երկարաձգելու համար պատրաստ է ամեն ինչ տալ, պարբերաբար կապիտուլյացիաներ ենք ստորագրելու՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, բարոյական։

Մինչև հասնենք ինքնության կապիտուլյացիային։ Մինչև մեր տունը տանք օտարին ու մեր տան մեջ տնվորի կարգավիճակով ապրենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031