Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքվի բռնապետը, որքան էլ փորձի թաքցնել, նրա պաշտոնական խոսք է սպրդում անհանգստությունը՝ հայկական հնարավոր ռևանշի հետ կապված. Վարդան Ոսկանյան

Հունվար 13,2021 11:19

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Որքան էլ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։

Երեկ Մոսկվայում նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում նա, մասնավորապես, կրկին անդրադարձել է այս հարցին, փորձելով ստանալ նաև ռուսական աջակցության հավաստում, նշելով՝ «Ես վստահ եմ, որ հայկական կողմից չի լինի որևէ փորձ վերանայելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի երկու ժողովուրդներն իրենց մեջ գտնեն կամք և իմաստնություն մտածելու ապագայի և հաշտեցման մասին»։

Ակնհայտ է, որ ինչ-որ բանում վստահ մարդն ամենևին կարիք չէր ունենա մեկ ամսվա մեջ երկու անգամ տարբեր ձևակերպումներով և մակարդակներում անդրադառնալ նույն խնդրին։

Հիշեցնեմ, որ ամանորյա ուղերձում Բաքվի բռնապետն ավելի բաց էր խոսել՝«Եթե որևէ մեկը Հայաստանում այսօր ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա նա մեծ սխալ է գործում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031