Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 6 աշխատողների աշխատանքից ազատման գործով դատական նիստերը, երեկ դեռ չսկսված, ավարտվել են. «Ժամանակ»

Հունվար 13,2021 10:36

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 6 աշխատողների անհիմն կերպով աշխատանքից ազատման գործով դատական նիստերը, երեկ դեռ չսկսված, ավարտվել են: Գործարանի ներկայացուցիչը հերթական միջնորդությունն է ներկայացրել, որից հետո նիստը կրկին հետաձգվել է: Այս գործով նիստերը անցած տարվանից չեն կայանում։ Նախորդ նիստն էլ հետաձգվել էր՝ պատճառաբանությամբ, թե ընկերության շահերի ներկայացուցիչը տանից դուրս գալուց ոտքը ոլորել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ արեցին իրենց ցածր աշխատավարձերի համար։ Դրանից հետո էլ այդ ակցիաների առաջին շարքերում երևացող և առավել ակտիվ 6 աշխատող ազատվեց աշխատանքից: Այդ աշխատակիցները, սակայն, դիմել են դատարան և պահանջում են վերականգնել իրենց նույն աշխատանքին և վճարեն չաշխատած ամիսների համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031