Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կոչ է արել Փենսին հեռացնել Թրամփին իշխանությունից

Հունվար 13,2021 10:20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում առաջարկում է փոխնախագահ Մայք Փենսին հեռացնել իշխանությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

Բանաձևին կողմ է քվեարկել 223, դեմ՝ 205 պատգամավոր: Կողմ քվեարկողների մեջ եղել է միայն մեկ հանրապետական: Դեմ քվեարկողների մեջ էլ ոչ մի դեմոկրատ չի եղել:

Բանաձևը կոչ է անում փոխնախագահին կիրառել Սահմանադրության 25-րդ ուղղումը, ըստ որի պետության ղեկավարն ի զորու չէ կատարել իր պարտականությունները: Այդ դեպքում Փենսը աշխատակազմի անդամների մեծամասնության աջակցությամբ կարող է Թրամփին հեռացնել իշխանությունից և զբաղեցնել նրա տեղը, մինչև որ Կոնգրեսը հաստատի այդ որոշումը:

Հակառակ դեպքում դեմոկրատները սպառնում են իմփիչմենթ հայտարարել նախագահին Ներկայացուցիչների պալատում՝ նրան մեղադրելով խռովություն սադրելու մեջ: Ընդ որում, նրան հեռացնելու համար կպահանջվի սենատորների ձայների երկու երրորդը, իսկ դա դեռ չի հավաքվում: Բացի այդ, Կոնգրեսի վերին պալատը, հնարավոր է, չհասցնի քննարկել Թրամփին հեռացնելու մեղադրանքների հարցը մինչև հունվարի 20-ը՝ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը:

Ինքը՝ Փենսը, երեքշաբթի գրավոր ձևով տեղեկացրել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որ դեմ է Թրամփի հեռացմանը: Նա նշել էր, որ 25-րդ ուղղումը «պատժի և իշխանության բռնազավթման միջոց չէ», և որ «դրա կիրառումը սարսափելի նախադեպ կստեղծի»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031