Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյան. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են

Հունվար 13,2021 10:16

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները:

Մասնավորապես, երեկ հանձնաժողովում հյուրընկալել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և պատասխանատու այլ պաշտոնյաների։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հակոբ Ասլանյանը:

Քննարկումը հիմնականում ծավալվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք են.

✔️ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների կարգավորումը մեկ օրենքի շրջանակում սահմանելու նպատակահարմարության, արդյունավետ կառավարման և ռիսկերի հետ կապված հարցերը,

✔️ «Պետություն-բուհ-գիտություն-բուհ-արդյունաբերություն» համագործակության մեխանիզմների, բուհական կրթության գործում նշված կողմերի մասնակցության ու պատասխանատվության շրջանակի սահմանման հարցերը,

✔️ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որակավորումների, աստիճանակարգությունների սահմանման մոդելների և դրանց առավելությունների, խոչընդոտների մասին հարցերը,

✔️ Բուհի և գիտական կառույցների կառավարման մարմինների, խորհուրդների ձևավորման և գործառույթների բաշխվածության հարցերը, ընտրության կամ նշանակման գործուն մեխանիզմներ սահմանելու հարցերը,

✔️ Ուսանողական միավորումների բազմազանություն ունենալու, երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, մասնագիտական ներուժը համախմբելու և այն նպատակային օգտագործելու եղանակները և այլ հարցեր։

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031