«Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք ավելի շղարշազերծեցին արցախյան վերջին պատերազմի էությունը եւ դրան հաջորդած իրողությունները:
Արարողակարգով նախատեսված բացման խոսքում Պուտինը շեշտեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել էին տարածաշրջանի բարդ իրավիճակը եւ մեծացրել ահաբեկչության տարածման վտանգը: Փաստորեն, ՌԴ նախագահն ուղիղ տեքստով հաստատեց, որ Արցախում կռվել են Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներ, եւ դա արեց Ալիեւի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին:
ՌԴ նախագահի հնչեցրած մյուս կարեւոր ուղերձով շեշտվեց, որ խաղաղապահ բոլոր գործողություններում ՌԴ-ն հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին…»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում