Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը բողոքարկելու է դատարանի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը. «ՀԺ»

Հունվար 13,2021 09:00

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց նաեւ, որ շարունակում է վարել ԵՊՀ ռեկտորի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարեվերջին բավարարել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար, ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանի հայցադիմումը եւ անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները:

Ըստ Կարեն Հեքիմյանի հայցադիմումի՝ Գեղամ Գեւորգյանը, միաժամանակ լինելով «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, օրենքով իրավունք չուներ այլ վճարովի աշխատանք կատարել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031