Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ փաստաթղթի ստորագրման համար մեր գերիները անմարդկային պայմաններում պահվում են որպես ճնշման լծակ․ Միքայել Նահապետյան. «Ա1+»

Հունվար 12,2021 23:03

Մեր պատվիրակությունը գնում էր երկու հարց լուծելու և առաջնահերթություն էր տալիս գերիների և պահվող անձանց վերադարձին, այս առումով կա ձախողում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը․

«Այն հարցը, որը հայ հանրության համար երկրորդային էր՝ լուծվել է, այն հարցը, որը առաջնային էր՝ չի լուծվել, երբ մեր եղբայրները, պահվող անձինք, գերիները այնտեղ անմարդկային պայմաններում պահվում են հաջորդ նման փաստաթղթի ստորագրման համար»։

Նահապետյանը պնդում է՝ հայկական դիվանագիտությունը ունակ չեղավ լուծելու հումանիտար խնդիրը։

Մեր հարցին, թե կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ստորագրել այս փաստաթուղթը՝ առաջ տանելով հումանիտար հարցերը, Նահապետյանն արձագանքեց․

«Եթե չկա խիստ շրջադարձային տեղեկություն, որ մեզնից գաղտնի է պահվում, ապա այո կարելի էր նաև չստորագրել այս փաստաթուղթը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031