Լրահոս
Օրվա լրահոսը

Զաուր Շիրիև․ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի բերել որևէ նոր գաղափարներ բանակցությունների գործընթացին

Հունվար 12,2021 21:45

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվ է որպես սուրհանդակ, ոչ թե որպես միջնորդ»,- «Caucasus Edition»-ի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձախողումները և հեռանկարները թեմայով» թեմայով կազմակերպված վեբինարի ընթացքում ասաց վերլուծաբան Զաուր Շիրիևը։

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես Բաքվի հաղորդագրությունները հաղորդում է Երևանին, իսկ Երևանինը՝ Բաքվին․ «Նրանք չեն բերել որևէ նոր գաղափարներ բանակցությունների գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբից սպասելիքները այլ էին, բայց նրանք այլ կերպ գործեցին»։

Զաուր Շիրիևը նշեց, որ ընկալում կա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արբիտր է և ոչ թե միջնորդ․ «Չեք կարող մի դեպք գտնել, երբ հակամարտությունների միջնորդը ինչ-որ մի բան է որոշում հակամարտող կողմերի փոխարեն»։

Նա ընդգծեց, որ նախկինում Ադրբեջանը պատրաստ էր Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, սակայն այժմ իրադրությունը փոխվել է։ Ըստ նրա, այժմ Ադրբեջանը պատրաստվում է տալ նվազագույնը և բանակցությունները սկսել հենց այդ նվազագույնի հիման վրա։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031